Բացեք հիմա. ԿարկանդակներՆշով կարկանդակ
Նշով կարկանդակ
Կարկանդակներ

Նշով կարկանդակ

Նառա 2010-08-21 1385 դիտում 3.5 / 10

Բաղադրությունը

  • 2-3 ձու,
  • 1,5 բաժակ շաքարավազ,
  • 500 գր. կարագ,
  • 1 թգ. սոդա,
  • 1 ճգ. քացախ,
  • 2 ճգ. մեղր,
  • 1,5 բաժակ կտրատած նուշ,
  • 3 բաժակ ալյուր,
  • 1 տուփ խտացրած կաթ,
  • վանիլին,
  • 3 ճգ. կակաո

Պատրաստման եղանակը

Քայլ 1
2 ձուն լավ հարել 1,5 բաժակ շաքարավազի հետ, ավելացնել 300 գր. կարագ, 1 թգ. սոդա, 1ճգ. քացախ, 2 ճգ. մեղր, 1,5 բաժակ կտրատած նուշ, 3 բաժակ ալյուր, 3 ճգ. կակաո: Խմորը բաժանել 3 մասի և առանձին-առանձին թխել ջեռոցում:
Քայլ 2
ԿՐԵՄ. - 1 տուփ խտացրած կաթը 3 ժամ եռացնել, սառեցնել, ավելացնել 200 գր. կարագ և քիչ վանիլին:
Քայլ 3
Կրեմը քսել պատրաստի երկու շերտերին: Վրայի շերտի վրա շաքարի փոշի ցանել:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.8 / 5 13 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր