Նշով կարկանդակ
Բաղադրությունը
- 2-3 ձու,
- 1,5 բաժակ շաքարավազ,
- 500 գր. կարագ,
- 1 թգ. սոդա,
- 1 ճգ. քացախ,
- 2 ճգ. մեղր,
- 1,5 բաժակ կտրատած նուշ,
- 3 բաժակ ալյուր,
- 1 տուփ խտացրած կաթ,
- վանիլին,
- 3 ճգ. կակաո
Պատրաստման եղանակը
Քայլ 1
2 ձուն լավ հարել 1,5 բաժակ շաքարավազի հետ, ավելացնել 300 գր. կարագ, 1 թգ. սոդա, 1ճգ. քացախ, 2 ճգ. մեղր, 1,5 բաժակ կտրատած նուշ, 3 բաժակ ալյուր, 3 ճգ. կակաո: Խմորը բաժանել 3 մասի և առանձին-առանձին թխել ջեռոցում:
Քայլ 2
ԿՐԵՄ. - 1 տուփ խտացրած կաթը 3 ժամ եռացնել, սառեցնել, ավելացնել 200 գր. կարագ և քիչ վանիլին:
Քայլ 3
Կրեմը քսել պատրաստի երկու շերտերին: Վրայի շերտի վրա շաքարի փոշի ցանել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։