Չամիչով կարկանդակ
Բաղադրությունը
- 5 ձու,
- 1,5 բաժակ շաքարավազ,
- 100 գր. կարագ,
- 1 բաժակ մածուն,
- 1 թգ. սոդա,
- 1-2 բաժակ ալյուր,
- 1 ճգ. կակաո,
- 100 գր. չամիչ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
5 ձուն 1,5 բաժակ շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել 100 գր. կարագ, 1 բաժակ մածուն` 1 թգ. սոդայով: Լավ խառնել և լցնել 1-2 բաժակ ալյուր: Պետք է ստացվի թույլ խմոր: Խմորը բաժանել 2 մասի: Տապականում յուղ քսել, քիչ ալյուր ցանել և խմորի մի մասը լցնել մեջը: Մյուս մասին ավելացնել 1 ճգ. կակաո, 50 գր. չամիչ, խառնել և լցնել մյուս մասի վրա: Թխել ջեռոցում մոտ 45 րոպե:
Մեկնաբանություններ
Շաաատ համեղ է ստացվել!!!Մերսի շաաատ