Դեղձի ջեմով կարկանդակ
Բաղադրությունը
- 5 ձու,
- 1,5 բաժակ շաքարավազ,
- 1 բակա թթվասեր,
- 1 թգ. սոդա,
- 200 գր. կարագ,
- ալյուր,
- 150 գր. դեղձի ջեմ,
- 1 կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
5 ձուն 1,5 բաժակ շաքարավազի հետ հարել, ավելացնել 1 բանկա թթվասեր` 1 թգ. սոդայով, 200 գր. փափկած կարագ և այնքան ալյուր, որ ստացվի ոչ շատ պինդ խմոր:
Քայլ 2
150 գր. դեղձի ջեմի վրա ավելացնել 1 կիտրոնի հյութ: Ջեռոցի թիթեղի վրա յուղ քսել, ալյուր ցանել, լցնել խմորի մի մասը, տարածել, վրան լցնել ջեմը: Ծածկել խմորի մնացած մասով և թխել: Ցանկության դեպքում պատրաստի կարկանդակի վրա շաքարի փոշի ցանել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։