Ռաֆայելլո
Բաղադրությունը
- ԽՄՈՐԱՅԻՆ ՄԱՍՍԱ
- 4 հատ ձու
- 200գր. շաքարավազ
- 150գր. կարագ
- 200գր. թթվասեր+1թ/գ սոդա
- 4 բաժ. ալյուր
- ԲԵԶԵ
- 5 ձվի սպիտակուց
- 300գր. շաքարավազ
- ԿՐԵՄ
- 1 հատ խտացրած կաթ
- 200գր. կարագ+վանիլ
- 200գր.մանրացրած ընկյուզ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
ԽՄՈՐԱՅԻՆ ՄԱՍՍԱ
Քայլ 2
4ձուն հարել 200գր. շաքարավազի հետ մինչև փրփրի, ավելացնել թուլացրած կարագը, այնուհետև թթվասերը, որի մեջ լցրած եր սոդան, վերջում ավելացնում են ալյուրը որպեսզի ստացվի պինդ խմոր բաժանել 2 գնդի եփել առանձին-առանձին:
Քայլ 3
ԲԵԶԵ
Քայլ 4
5ձվի սպիտակուցը հարել մինչև փրփրի, կամաց-կամաց ավելացնել շաքարավազը մինչև ստացվի սպիտակ թանձր փրփուր: Բաժանել 2 մասի և եփել ջեռոցում:
Քայլ 5
Վերջնական տեսքի բերել-դնել եփած խմորի մի շերտը վրան քսել կրեմի մասսան, դնել եփած բեզեի մի շերտը, վրան քսել կրեմ, հետո դնել երկրորդ շերտը նորից քսել կրեմի մասսան և դնել եփած բեզեի երկրորդ շերդը քսել կրեմ նորից և ամբողջ թխվածքը պատել մանրացրած կոկոսի մանրուքներով:
Մեկնաբանություններ
Նկարը և բաղադրատոմսը չեն համապատասխանում իրար: Նկարով 2 շերտ է, բայց պետք է լինի 4 շերտ: