Զեֆիր
Բաղադրությունը
- 600 գր. շաքարավազ,
- 150 գր. ջուր,
- 25 գր. դոնդող,
- վանիլ,
- կիտրոնի աղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
600 գր. շաքարավազը եռացնել 150 գր. ջրի հետ, ավելացնել նախօրոք ջրի մեջ թրջած 25 գր. դոնդող, մի պտղունց վանիլ, մի պտղունց կիտրոնի աղ, եռացնել 1-2 րոպե ևս: Կրակից վերցնել, թողնել գոլանա և 5-10 րոպե հարիչով հարել, մինչև սպիտակելը: Երբ զանգվածը սառի և պնդանա, գդալ-գդալ լցնել սկուտեղի վրա: Գնդիկների երեսը, երբ չորանա, ցանկության դեպքում դրանք հակառակ կողմից երկուական միացնել իրար և մատուցել:
Մեկնաբանություններ
արդեօք դոնդող ինչ է
Շատ վատ է, որ հարցերին չեք պատասխանում
Շատ լավ ստացվեց, միայն պետք է ջուրը մի քիչ քիչ անել, որ պինդ լինի...
Խնդրում եմ պատասխանեք ինձ, մեկ անգամ հարցրել են, բայց չեք պատասխանել, դոնդողի փոխարեն ի՞նչ կարելի է օգտագործել:
Նառ ջան, իսկ դոնդողը նախորոք չպիտի եռացնենք? Շնորհակալություն.
իսկ դոնդողի փոխարեն ուրիշ ինչ կարող եմ օգտագործել????:))))
իմ մոտ ջրիկ ստացվեց, բայց համը շատ լավն էր
Lավնա: