Բացեք հիմա. ԱնուշեղենԶեֆիր
Զեֆիր
Անուշեղեն

Զեֆիր

Նառա 2010-08-20 3303 դիտում 3.9 / 10

Բաղադրությունը

  • 600 գր. շաքարավազ,
  • 150 գր. ջուր,
  • 25 գր. դոնդող,
  • վանիլ,
  • կիտրոնի աղ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
600 գր. շաքարավազը եռացնել 150 գր. ջրի հետ, ավելացնել նախօրոք ջրի մեջ թրջած 25 գր. դոնդող, մի պտղունց վանիլ, մի պտղունց կիտրոնի աղ, եռացնել 1-2 րոպե ևս: Կրակից վերցնել, թողնել գոլանա և 5-10 րոպե հարիչով հարել, մինչև սպիտակելը: Երբ զանգվածը սառի և պնդանա, գդալ-գդալ լցնել սկուտեղի վրա: Գնդիկների երեսը, երբ չորանա, ցանկության դեպքում դրանք հակառակ կողմից երկուական միացնել իրար և մատուցել:

Մեկնաբանություններ

3ակոբ 2012-06-22

արդեօք դոնդող ինչ է

Լիլի 2011-08-06

Շատ վատ է, որ հարցերին չեք պատասխանում

Օվսաննա 2011-07-20

Շատ լավ ստացվեց, միայն պետք է ջուրը մի քիչ քիչ անել, որ պինդ լինի...

Լիլիթ 2011-05-19

Խնդրում եմ պատասխանեք ինձ, մեկ անգամ հարցրել են, բայց չեք պատասխանել, դոնդողի փոխարեն ի՞նչ կարելի է օգտագործել:

ԱՆՆԱ 2011-01-20

Նառ ջան, իսկ դոնդողը նախորոք չպիտի եռացնենք? Շնորհակալություն.

ԱՆՆԱ Հ,Հ, 2010-12-15

իսկ դոնդողի փոխարեն ուրիշ ինչ կարող եմ օգտագործել????:))))

Նունուշ 2010-12-01

իմ մոտ ջրիկ ստացվեց, բայց համը շատ լավն էր

Black Raz 2010-09-08

Lավնա:

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 32 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր