Բացեք հիմա. ԹխվածքներԱմառային տորթ
Ամառային տորթ
Թխվածքներ

Ամառային տորթ

Նառա 2010-08-20 5536 դիտում 4.0 / 10

Բաղադրությունը

  • 2 ձու,
  • 1 տուփ խտացրած կաթ,
  • 1 բաժակ ալյուր,
  • 1ճգ. քացախ,
  • 0,5 թգ. սոդա,
  • 1 բանկա թթվասեր,
  • 120 գր. ելակ կամ բալ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
2 ձուն լավ հարել, ավելացնել 1 տուփ խտացրած կաթ, 1 բաժակ ալյուր: 1 ճգ. քացախի մեջ լուծել 0,5 թգ. սոդա և խառնել զանգվածին:
Քայլ 2
Թխել յուղած տապակիչի մեջ 40-45 րոպե, մեղմ կրակով: Հանելուց հետո 10 րոպե դնել խոնավ շորի վրա, ապա մեջտեղից բաժանել 2 մասի:
Քայլ 3
ԿՐԵՄ.- 1 բանկա թթվասերը հարել, ավելացնել 20 գր. ելակ կամ մաքրած բալ, խառնել և քսել առաջին շերտին: Ապա դնել 2-րդ շերտը, կողքերը պատել կրեմով և զարդարել ամառային մրգերով (ելակ, կիվի, հաղարջ):

Մեկնաբանություններ

Մանուշակ 2012-04-09

Շատ գեղեցիկ տեսք ունի և շատ համեղ է, ես պատրաստել եմ, և շնորհակալություն տեղադրողին:

Լանա 2011-08-01

Շատ համեղ է

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 63 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր