Մսով կարկանդակ
Բաղադրությունը
- 500 գր. ոչխարի միս,
- 3 գլուխ սոխ,
- 1 բաժակ բրինձ,
- աղ,
- պղպեղ,
- 3 ձու,
- 1լ կաթ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
500 գր. ոչխարի միսը աղալ, 3 գլուխ սոխով սոխառած անել և խառնել մսին, ավելացնել 1 բաժակ բրինձ, աղ, պղպեղ (ըստ ճաշակի) և թեթև տապակել: 3 ձուն հարել, ավելացնել 1 լ կաթ, լավ խառնել և խառնել մսին: Լցնել թիթեղի մեջ և թխել ջեռոցում: Եփվելուց հետո կտրատել և մատուցել տաք-տաք:
Մեկնաբանություններ
Բա ալյուր պետք չի, որ խմոր ստացվի?
Ալյուր պետք չէ, որ խմոր ստացվի:Միսը ինչի մեջ եք լցրել?