Բացեք հիմա. ՀայկականԽաշ
Խաշ
Հայկական

Խաշ

Լուիզա 2010-04-26 4595 դիտում 3.3 / 10

Բաղադրությունը

  • 300 գր. տավարի կամ 400 գր. ոչխարի ոտքեր,
  • 100 գր. գանձակ,
  • 800-1000 գր. ջուր,
  • աղ, սխտոր:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Նախապես մաքրած տավարի ոտքերը խանձել, քերելով մաքրել, լավ լվանալ և մասերի բաժանել: Պատրաստի ոտքերը 24 դնել սառը ջրի մեջ, 2-3 ժամը մեկ ջուրը փոխել: Դրանից հետո նորից լվանալ, դնել ոչ լայն կաթսայի մեջ և լցնել այնքան ջուր, որ մսից 15-20 սմ վերև լինի: Խաշը եփել առանց աղի, թույլ կրակի վրա, պարբերաբար քաֆն ու յուղը վերցնել ջրի երեսից և եփել այնքան, որ միսը հեշտությամբ անջատվի ոսկորից: Մատուցելուց 5 րոպե առաջ խաշին ավելացնել քաշած յուղը և մատուցել շատ տաք վիճակում: Առանձին մատուցել աղ, ծեծած սխտոր` նախապես արգանակով լուծված, բողկ և լավաշ:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.6 / 5 32 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր