Զեբր տորթ
Բաղադրությունը
- 5 ձու,
- 2 բաժակ շաքարավազ,
- 100 գր. կարագ,
- 2 բաժակ թթվասեր,
- 1 թգ. սոդա,
- քացախ,
- 3 բաժակ ալյուր,
- 1 ճգ. կակաո
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Վերցնել 5 ձու, 2 բաժակ շաքարավազով գոգլի անել, ավելացնել 100 գր. կարագ, 2 բաժակ թթվասեր, 1 թգ. սոդա` քացախով բացած, 3 բաժակ ալյուրով խմոր անել: Խմորը բաժանել 2 մասի:
Քայլ 2
1-ին մասին ավելացնել 1 ճգ. կակաո: Թավայի չափով թուղթ կտրել, վրան կարագ քսել: Կենտրոնում լցնել 1 ճգ. սպիտակ խմորը, վրան` կակաոյով խմորը և այդպես մինչև վերջ: Դնել ջեռոցը, կրակը անել մարմանդ: Եփել 30-35 րոպե: Վրան լցնել շաքարի փոշի կամ գլազուր:
Մեկնաբանություններ
շատ համով է
Ախորժելի է, կարծում եմ համն էլ լավը կլինի, անպայման կպատրաստեմ