Նապոլեոն
Բաղադրությունը
- 5 ձու,
- 2 ճգ. շաքարավազ,
- 2 ճգ. հալած յուղ,
- աղ,
- 0,5 թգ. կիտրոնի աղ,
- 3 բաժակ գոլ ջուր,
- ալյուր,
- 700 գր. կարագ,
- 1,5 տուփ խտացրած կաթ,
- 0,5 տուփ վանիլին
Պատրաստման եղանակը
Քայլ 1
5 ձվի դեղնուցը լավ հարել 2 ճգ. շաքարավազով, խառնելով ավելացնել 2 ճգ. հալած յուղ, մի պտղունց աղ, 0,5 թգ. կիտրոնի աղ և 3 բաժակ գոլ ջուր (ջուրը լցնելիս խառնելը չդադարեցնել, որպեսզի գնդիկներ չառաջանան): Մաղած ալյուրը աստիճանաբար ավելացնելով խմոր հունցել, այնքան, որ ձեռքերին չկպչի: Ստացված խմորը բաժանել 5 գնդի: Վերցնել 400գր. կարագ, բաժանել 5 մասի, ապա յուրաքանչյուր մասը նորից 3 մասի: Խմորի մի գունդը բացել 3 մմ. հաստությամբ, բացվածքին քսել կարագի մի մասը, քառակուսաձև ծալել և 15-20 րոպե պահել սառնարանում: Դա պետք է կրկնել 3 անգամ, նույն ձևով` բոլոր գնդերը: Սառնարանից հանել քառակուսաձև ծալած 1 գունդը, բացել ջեռոցի թիթեղի չափով, սառը թիթեղի վրա ալյուր լցնել, խմորի բացվածքը փռել վրան և դնել նախապես տաքացրած ջեռոցում` եփելու: Գազի բոցի բարձրությունը մոտավորապես 5 մմ. պետք է լինի: Երբ խմորի շերտը բարձրանում է, և գույնը թեթևակի փոխվում, ուրեմն պատրաստ է, հանել և անմիջապես տեղափոխել տախտակի վրա: Բոլոր գնդերն այդպես եփել, եզրերը դանակով կտրել և փշուրները պահել ՙՆապոլեոնի՚ երեսին ցանելու համար:
Քայլ 2
Կրեմ.- 300 գր. կարագը լավ հարել և խառնելով աստիճանաբար ավելացնել 1,5 տուփ խտացրած կաթ և 1 պտղունց վանիլին: Եփված շերտերը միացնել կրեմով և երեսին ցանել փշրանքներն ու շաքարի փոշի:
Մեկնաբանություններ
շատ համեղ է