Բանանի Պուդինգ
Բաղադրությունը
- 4 բաժնի համար
- 5բանան
- 3ձու
- 6ճգ շաքարավազ
- 2 ճգ կիտրոնի հյութ
- 1 բաժակ սուխարի
- 2 բաժակ անանասի հյութ
- 6ճգ յուղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Բանանները մաքրել, կտրատել և ճզմել պատառաքաղով, լցնել մի քիչ կիտրոնի հյութ:
Քայլ 2
Առանձին հարել ձվի դեղնուցները, շաքարն ու կարագը, ավելացնել բանանի վրա: Այս ամենը լավ խառնել, որի ընթացքում էլ լցնել անանասի հյութն ու ցանել մանրացրած սուխարին:
Քայլ 3
Սպիտակուցները հարել շաքարի հետ, լցնել բանանի վրա: Ստացված զանգվածը լցնել հատուկ ֆորմայի մեջ, նախորոք կարագով քսված, (զարդարման համար կարելի է ամանի պատերին կտրատված բանանի կտորներ շարել)
Քայլ 4
դնել ջեռոցի մեջ, եփել միջին ջերմաստիճանում 30րոպե:
Քայլ 5
Այս պուդինգը շատ համեղ է ճաշակել կարմիր գինու հետ.
Մեկնաբանություններ
Շատ լավն էր, ես փորձեցի: