Բացեք հիմա. ԹխվածքներԽնձորով կեքս
Խնձորով կեքս
Թխվածքներ

Խնձորով կեքս

Նառա 2010-08-18 6923 դիտում 4.1 / 10

Բաղադրությունը

  • 1 թգ. յուղ,
  • շաքարավազ,
  • 1 ձու,
  • 0,5 թգ. սոդա ,
  • ալյուր,
  • 0,5 կգ խնձոր,
  • դարչին,
  • վանիլ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Վերցնել մեկական թեյի բաժակ յուղ ու շաքարավազ, 1 ձու, 0,5 թգ. սոդա և ալյուր, շաղախել այնպես, որ ստացվի փխրուն խմոր: Խմորի 3/4 մասը դնել բուրժույկայի մեջ, նախապես յուղելով հատակը, փափկեցնել, վրան լցնել քերիչով անցկացրած 0,5 կգ խնձոր, որին նախապես պետք է խառնել 1 ճգ. շաքարավազ, դարչին ու վանիլ: Մնացած խմորին ավելացնել մի քիչ ալյուր և ձեռքով փշրել խնձորի շերտի վրա, ծածկել: 3 րոպե եփվելուց հետո բուրժույկայի անցքերը բացել, և կրակը թուլացնել: Երբ երեսը կարմրի, վերցնել, թողնել լավ սառչի և նոր միայն հանել, այլապես կփշրվի: Վրան զարդարել կտրատած խնձորներով:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 40 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր