Սերուցքով ելակե կոկտեյլ
Բաղադրությունը
- 500 գր. ելակ,
- 0,5 լ կաթ,
- 0,5 բաժակ սերուցք,
- շաքարավազ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ելակը լավ լվանալ, չորացնել, անցկացնել մաղով, ավելացնել կաթը և շաքարավազը` ըստ համի, զգուշորեն խառնել, լցնել բաժակի մեջ, դնել սառնարան:
Քայլ 2
Մատուցելուց առաջ սերուցքը լավ հարել, լցնել վերը նշվածի վրա, զարդարել ելակով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։