Շոկոլադե ժելե
Բաղադրությունը
- 8 ձու,
- 200 գր. շաքարի փոշի,
- 1 լ կաթ,
- 50 գր. կակաո,
- 25 գր. դոնդող,
- 2 տուփ վանիլին
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձվի դեղնուցները հարել շաքարի փոշիով մինչև սպիտակելը, ապա ավելացնել կաթը և կակաոն: Զանգվածը տեղադրել մարմանդ կրակի վրա և խառնելով եփել մինչև խտանալը: Հանել կրակի վրայից և շարունակել հարելը, ավելացնել նախապես սառը ջրի մեջ թրջած ժելատինը:
Քայլ 2
Երբ զանգվածը սառչի, ավելացնել լավ հարած ձվի սպիտակուցը, վանիլինը: Լցնել կաղապարի մեջ և թողնել սառը վայրում մինչև սառչելը:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։