Տաք շոկոլադ
Բաղադրությունը
- 1 լ. կաթ,
- 200 գր. կաթնային շոկոլադ,
- 1-2 ճաշի գդալ շաքարավազ,
- 2-3 ճաշի գդալ կարտոֆիլի կռախմալ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կռախմալը խառնել 1 բաժակ կաթի հետ: Մնացած կաթը դնել կրակին, ավելացնել շաքարավազը և շոկոլադը, եփել այնքան մինչև շոկոլադը հալչի: Այնուհետև ավելացնել կաթը կռախմալով և շարունակել եփել մինչև եռալը: Հյուրասիրել տաք վիճակում:
Մեկնաբանություններ
Շատ համեղ է ստացվում:
Երևի կփորձեմ...