Հատապտուղներով թխվածքաբլիթ
Բաղադրությունը
- 1 կգ ալյուր,
- 250 գ. հալած յուղ,
- 10 գ. աղ,
- 3 ձու,
- 200 գ. ջուր.
- Զարդարելու համար`
- հատապտուղ ու միրգ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ալյուրը, կարագը, աղը, ձուն տրորել, ավելացնել ջուր և խմոր հունցել: Խմորը գրտնակել 2 սմ հաստությամբ շերտով, 3 տակ ծալել և 30 րոպե թողնել: Այնուհետև նորից գրտնակել, դնել տապակի վրա, մի քանի տեղ պատառաքաղով ծակել, վրան ձու քսել և թխել տաք ջեռոցի մեջ: Թխվելուց հետո վրան դնել բալ, ելակ, խնձորի կամ տանձի կտոր, մի որոշ ժամանակ թողնել անջատած ջեռոցի մեջ, որից հետո կտրել թխվածքաբլիթի նման:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։