Թխվածքաբլիթ
Բաղադրությունը
- 350 գ. կարագ,
- 6 ձու,
- 50 գ. շաքար,
- 500 գ. սպիտակաձավար,
- 2 գ. սոդա:
- Օշարակի համար`
- 300 գ. շաքար,
- 150 գ. ջուր:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կարագը հարել` մինչև սպիտակի, ավելացնել նախապես շաքարի հետ հարած ձվերը և, չդադարեցնելով հարելը, ավելացնել սոդա և սպիտակաձավար`քիչ-քիչ: Ստացված միատարր զանգվածը փռել յուղ քսած տապակի մեջ: Թխել տաք ջեռոցի մեջ: Թխելու ընթացքում 2-3 անգամ տապակը հանել, և թխվածքաբլիթների վրա շաքարաջուր քսել: Լիարժեք թխվելուց հետո վրան շաքարի օշարակ լցնել և սառեցնել: Մատուցելուց առաջ խորանարդաձև կտրել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։