Բացեք հիմա. ԹխվածքներԱնանուխով Թխվածքաբլիթներ
Անանուխով Թխվածքաբլիթներ
Թխվածքներ

Անանուխով Թխվածքաբլիթներ

Մարիամ 2010-08-18 2514 դիտում 2.7 / 10

Բաղադրությունը

  • շերտավոր սառեցրած խմորի մեկ շերտ (250 գ / 0.5 փաթեթ), շ
  • րջանաձև կտրատված անանասների 1 տուփ (9 օղակ),
  • կեռաս (9 հատ),
  • 1 ձու,
  • 1 ճաշի գդալ ջուր,
  • խոշոր կտորներով շաքար:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Տաքացնել ջեռոցը մինչև 200 աստիճան: Տապակը ծածկել խոհարարական թղթով: Այն բանից հետո, երբ խմորի շերտը կտաքանա, բաժանել այն 18 ժապավենաձև շերտերի` 1 սմ լայնությամբ (խմորը կտրտել ծալված մասերի երկայնքով 3 մասի և յուրաքանչյուր մասը բաժանել 6 շերտի): Անանասի օղակները փաթաթել 2 շերտերով, ծայրերն ամրացնել մեջտեղում` ամուր սեղմելով մատով: Թխվածքաբլիթները դնել տապակի վրա, ձու քսել և շաքար լցնել: Մեջտեղում շարել կեռասնե­րը: Թողնել ջեռոցի մեջտեղի բաժնում 25 րոպե կամ մինչև վարդագույն դառնալը: Դրանից հետո սառեցնել թխվածքաբ­իթները (անմիջապես ջեռոցից դուրս բերելուց հետո թխվածքաբլիթները փափուկ են լինում, իսկ սառելուց հետո պնդանում են): Այս թխվածքաբլիթները շատ հարմար է մատուցել հալված պաղպաղակի հետ:

Մեկնաբանություններ

ArmOff 2010-10-24

Ինձ թվում է պետք է անունը փոխել` անանասով կամ արքայախնձորով թխվածքաբլիթներ, ոչ թե անանուխով: Անանուխը դա mint-ն է` նանան:

Գնահատել բաղադրատոմսը

1.4 / 5 18 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր