Ընկույզով Մրգով Գնդիկներ
Բաղադրությունը
- 1/2 բաժակ (80գ) չամիչ,
- 3/4 բաժակ (75գ) թեթևակի բոված հունական ընկույզ,
- 1/2 բաժակ (80գ) խուրմա,
- 1/2 բաժակ (80գ) ծիրան,
- 2 ճաշի գդալ նարնջի կամ կիտրոնի հյութ,
- 1 կիտրոնի կամ
- 1 նարնջի միջուկ,
- 1/2 բաժակ ոչ քաղցր կոկոսի նրբաշերտ կամ գրեթե ալյուրի նման մանրացրած ընկույզ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Չորամրգերը պրոցեսորի մեջ մանրացնել 1-2 րոպե: Ավելացնել հյութն ու միջուկը և 1-2 րոպե խառնել: Զանգվածը շատ չոր կամ թաց չպետք է լինի: Անհրաժեշտության դեպքում ավելացնել հյութ կամ չորացրած միրգ. ընկույզը կամ շատ չոր չորամրգերը թրջել ջրով կամ հյութով և թողնել 10 րոպե:
Քայլ 2
Թաց ձեռքերով 2-2.5սմ տրամագծով գնդիկներ պատրաստել և թաթախել կոկոսով կամ մանրացրած ընկույզով (որքան մանր լինի, գնդիկներն այնքան ավելի գեղեցիկ կլինեն):1 ժամ թողնել սենյակաին ջերմաստիճանում, որպեսզի չորանա, հետո պահել սառնարանում` փակ ամանի մեջ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։