Շոկոլադով ու անանասով տորթ
Բաղադրությունը
- 3 ձու,
- 190 գր. շաքարավազ,
- 50 գր. ալյուր,
- 50 գր. օսլա,
- 2 ճգ. կակաո,
- 1 տուփ պահածոյացված անանաս,
- 60 գր. կիտրոնի հյութ,
- 650 գր. սերուցք,
- 18 գր. դոնդող
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան: Սպիտակուցները հարել 90 գր. շաքարավազով և 20 գր. ջրով: Ավելացնել դեղնուցները, ալյուրը, օսլան, կակաոն ու խմոր պատրաստել: Թխել 15 րոպե:
Քայլ 2
Խառնել անանասի հյութը, 350 գր. սերուցքը և 100 գր. շաքարավազը: Ավելացնել թրջած դոնդողը և դնել սառնարանը: Երբ կրեմը սկսի դոնդողանման դառնալ, ավելացնել 200 գրամ հարած սերուցք և անանասի կտորներ:
Քայլ 3
Բիսկվիտը պատել կրեմով և բաժանել 4 շերտի: Առաջին շերտը ռուլետի ձևով փաթաթել, մնացածն էլ փաթաթել շուրջը: 2 ժամ թողնել սառնարանում, պատել մնացած հարած սերուցքով:
Մեկնաբանություններ
հիանալի է: