ՄՈՀԻՏՈ
Բաղադրությունը
- Մի քանի տերև նանա կամ դաղձ
- Շաքար
- Մեկ կիտրոնի հյութ
- Սպիտակ ռոմ /Բակարդի/
- Հանքային ջուր
- սառույց
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Բարձր բաժակի մեջ տրորել դաղձն ու շաքարը: Ձեռքերով ճզմել կիտրոնը, կամ կտրատել և լցնել բաժակի մեջ:
Քայլ 2
Լցնել աղացած սառույց գրեթե ամբողջ բաժակի մեջ, ավելացնել սպիտակ ռոմը, խառնել, մինչև բաժակը "քրտնի":
Քայլ 3
Ավելացնել հանքային ջուրը, զարդարել դաղձի տերևով և մատուցել ձողիկով:
Մեկնաբանություններ
Շատ լավ էջ է, շնորհակալություն, որ տեղադրում եք այսքան համեղ ռեցեպտներ: