Բացեք հիմա. ԹխվածքներԷկլեր
Էկլեր
Թխվածքներ

Էկլեր

Նառա 2010-08-17 14190 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • 240 գր. սառը ջուր,
  • 200 գր. կարագ,
  • 2 թգ. շաքարավազ,
  • 1 բաժակ առաջին տեսակի ալյուր,
  • 8 ձու,
  • 1 բաժակ շաքարավազ,
  • 3 կերակրի գդալ ալյուր,
  • 0,5 լ. կաթ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Էմալապատ ամանի մեջ լցնել 1 բաժակ սառը ջուր (240 գր.), ավելացնել 100 գր. կարագ, 2թգ. շաքարավազ, դնել կրակին և խառնելով եռացնել, ապա կրակից իջեցնել և միանգամից վրան լցնել 1 բաժակ առաջին տեսակի ալյուր, շատ արագ խառնել, նորից դնել մարմանդ կրակի վրա և մոտ մի 5 րոպե արագ-արագ գդալով հունցել, ոչ թե խառնելով, այլ գդալի ուռուցիկ մասով սեխմելով խմորը, ապա շուռ տալ, նորից սեղմել, մինչև որ մի քիչ բովածի հոտ զգացվի: Ապա իջեցնել, թողնել մի քանի րոպե հովանա, այնպես, որ մատը դիմանա ջերմությանը և 6 ձու մեկ-մեկ ջարդել ու աստիճանաբար խառնել խմորին: Ստացված խմորից թեյի լիքը գդալով վերցնել և դնել ջեռոցի սառը թիթեղի վրա: Դնելիս խմորը իսկույն չի անջատվում գդալից. դրա համար իջնող խմորը գդալով պտտեցնել այնպես, որ բրգաձև նստի թիթեղի վրա: Դասավորել միմյանցից հեռու-հեռու (ստացվում է22-25 հատ) և ջեռոցում եփել: Ջեռոցի կափարիչը պետք է լավ փակված լինի, որպեսզի խմորը փքվի, բարձրանա և մեջը դատարկություն առաջանա: Կարելի է նաև խմորը երկարավուն դնել թիթեղի վրա և ստանալ այդ ձևի էկլեր:
Քայլ 2
ԿՐԵՄ.- 2ձվով և 1 բաժակ շաքարավազով գոգլի անել, ավելացնել 3 կերակրի գդալ ալյուր և խառնելը շարունակելով ` աստիճանաբար ավելացնել 0,5 լ. եռացրած ու սառեցրած կաթ, դնել կրակին և անընդհատ խառնել մինչև բարձրանա: Թողնել գոլանա, ավելացնել 100 գր. կարագ:

Մեկնաբանություններ

Սիրուն 2013-10-04

Նառա ջան շատ հիանալի բաղադրատոմս էր, շաատ մերսի․․․

Սիմա 2013-02-18

Շատ շնորհակալություն մանրամասն նկարագրելու համար

Շուշան 2012-10-04

Շատ շնորհակալություն

Աննա 2012-03-31

Խմորի պատրաստման եղանակը հիանալի էր, Շնորհակալություն,

ժենյա 2011-12-18

Շնորակալություն հինալի բաղադրատոմս էր

Լուիզա 2011-10-04

Հարգելի Նառա, օգտակար աշխատանք եք կատարում, կիսելով այս ոլորտում Ձեր իմացությունը մեզ հետ: Շնորհակալություն
Կոնկրետ էկլերի այս բաղադրատոմսը շատ լավն է, միայն բոլորիս է հայտնի, որ sէկլերն ունի գաղտնիք "պսկելու". Կարող եք օգնել որևէ խորհրդով այս հարցում: Ինչի հետ այդ երևույթը կապ ունի, ջերմաստիճանի, թե...?

Անաստասիա 2011-06-19

Ես կարծում եմ, որ վերը նշված բաղադրատոմսը հիանալի բաղադրատոմս է, և կցանկանայի, որ յուրաքանչյուր տնային տնտեսուհի հետաքրքրվի այս կայքով:ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 129 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր