Բացեք հիմա. ԱնուշեղենՇոկոլադե Հրաշք
Շոկոլադե Հրաշք
Անուշեղեն

Շոկոլադե Հրաշք

Աննա Ղարագյոզյան 2010-08-16 2162 դիտում 3.8 / 10

Բաղադրությունը

  • 200գ կաթնային շոկոլադ
  • 400մլ կաթ
  • 20գ ժելատին
  • 3 թ/գդ լուծվող սուրճ
  • 100-150գ շաքարավազ
  • 3ճ/գդ անյուղ թթվասեր
  • 150գ ընկույզ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Նշված չափաքանակներով պատրաստելու դեպքում կստացվի 5-7 բաժին
Քայլ 2
Եռացրած-սառեցրած ջրի մեջ լցնել ժելատին և թողնել 1 ժամ: Կաթը, լուծվող սուրճը և շաքարավազը դնել գոլորշու վրա և խառնել այնքան, որ շաքարավազը հալվի: Ավելացնել շոկոլադը և լավ խառնել: Որից հետո ավելացնել ժելատինը, գոլորշու վրա թողնելով այնքան, մինչև ժելատինը լավ լուծվի: Վերցնել կրակից և թողնել, որ լավ սառի: Այդ ընթացքում ընկույզը մանրացնել: Արդեն սառած շոկոլադե զանգվածին ավելացնել թթվասեր և հարիչով հարել, ավելացնել մանրացրած ընկույզի մի մասը և խառնել, իսկ մի մասն էլ թողնել զարդարելու համար: Ստացված զանգվածը լցնել բաժակների մեջ և դնել սառնարան 3-4 ժամ: Մատուցելուց առաջ զարդարել ընկույզով

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 15 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր