Շոկոլադե Հրաշք
Բաղադրությունը
- 200գ կաթնային շոկոլադ
- 400մլ կաթ
- 20գ ժելատին
- 3 թ/գդ լուծվող սուրճ
- 100-150գ շաքարավազ
- 3ճ/գդ անյուղ թթվասեր
- 150գ ընկույզ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Նշված չափաքանակներով պատրաստելու դեպքում կստացվի 5-7 բաժին
Քայլ 2
Եռացրած-սառեցրած ջրի մեջ լցնել ժելատին և թողնել 1 ժամ: Կաթը, լուծվող սուրճը և շաքարավազը դնել գոլորշու վրա և խառնել այնքան, որ շաքարավազը հալվի: Ավելացնել շոկոլադը և լավ խառնել: Որից հետո ավելացնել ժելատինը, գոլորշու վրա թողնելով այնքան, մինչև ժելատինը լավ լուծվի: Վերցնել կրակից և թողնել, որ լավ սառի: Այդ ընթացքում ընկույզը մանրացնել: Արդեն սառած շոկոլադե զանգվածին ավելացնել թթվասեր և հարիչով հարել, ավելացնել մանրացրած ընկույզի մի մասը և խառնել, իսկ մի մասն էլ թողնել զարդարելու համար: Ստացված զանգվածը լցնել բաժակների մեջ և դնել սառնարան 3-4 ժամ: Մատուցելուց առաջ զարդարել ընկույզով
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։