Ելակով աղանդեր բանանի կրեմով
Բաղադրությունը
- 12 հատ- ելակ
- 4 հատ- բանան
- 0.5 հատ- կիտրոն
- 50գ- կարագ
- 4ճ/գդ- մաննիի շիլա
- շաքարավազ, վանիլ, աղ-ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Մաննիի շիլան նախապես պատրաստել: Մինչև շիլայի սառելը, բանանները մաքրել կեղևից, կտրատել և լցնել հարիչի(блендер) մեջ` ավելացնելով կարագ, շիլա, վանիլ և կիտրոնի հյութ: Լավ հարելուց հետո ավելացնել շաքարավազ ըստ ճաշակի: Հրուշակեղենային ներարկիչի կամ տոպրակի միջոցով ստացված կրեմը ձևաոր լցնել մատուցվող ափսեի մեջ: Վերջում վրան ելակներ դնել (ամբողջական կամ կիսած):
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։