Բացեք հիմա. Ալկոհոլ և կոկտեյլՇոկոլադով պաղպաղակ
Շոկոլադով պաղպաղակ
Ալկոհոլ և կոկտեյլ

Շոկոլադով պաղպաղակ

Նառա 2010-08-16 1659 դիտում 4.4 / 10

Բաղադրությունը

  • 6 ձու,
  • 250 գր. շաքարավազ,
  • 1 լ. կաթ,
  • վանիլին,
  • 125 գր. շոկոլադ կամ 50 գր. կակաո

Պատրաստման եղանակը

Քայլ 1
6 ձուն հարել 250 գր շաքարավազով: 1 լ. կաթը եփել, ավելացնել վանիլին: 125 գր. կտրատած շոկոլադը կամ 50 գր. կակաոն լուծել ոչ մեծ քանակությամբ ջրում, դնել կրակին, եռացնել, քամել և քիչ-քիչ ավելացնել կաթին: Հետո ամբողջ զանգվածը լցնել հարած ձվի վրա և թույլ կրակի վրա անընդհատ խառնելով եփել մինչև թանձրանա: Կրակից վերցնել , խառնելով սառեցնել, լցնել պաղպաղակի ամանների մեջ և դնել սառնախցիկ:
Քայլ 2
Մատուցելիս պաղպաղակը կարելի է զարդարել շոկոլադե քերուկով:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.2 / 5 25 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր