Բացեք հիմա. ԹխվածքներԸնկույզով տորթ
Ընկույզով տորթ
Թխվածքներ

Ընկույզով տորթ

Նառա 2010-08-16 7143 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • 5 ձու,
  • 2 բաժակ շաքարավազ,
  • 0.5 տուփ վանիլին,
  • 3 ճգ մեղր,
  • 1 բաժակ ընկույզ,
  • 1 ճգ քացախ,
  • 1 թգ սոդա,
  • 5 բաժակ ալյուր,
  • 1 տուփ խտացրած կաթ,
  • 200 գր. կարագ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
5 ձու, 2 բաժակ շաքարավազ, մի քիչ վանիլին, 3 ճաշի գդալ մեղր, 1 բաժակ ընկույզ, 1 ճաշի գդալ քացախ, 1 թեյի գդալ սոդա, 5 բաժակ ալյուր:
Քայլ 2
Ձուն և շաքարավազը լավ հարել, ավելացնել մեղրը, մսաղացով անցկացրած ընկույզը, սոդան` քացախի հետ, ալյուրը: Պատրաստել խմոր, 3 հավասար մասերի բաժանել և առանձին-առանձին գրտնակել: Թավան շրջել, յուղոտած թուղթ դնել, և շերտերը եփել թույլ կրակի վրա: Պատրաստի շերտերին քսել կրեմ, վրան մանրացրած ընկույզ շաղ տալ:
Քայլ 3
ԿՐԵՄ.- 1 տուփ խտացրած կաթ, 200 գր. կարագ, 1 բաժակ ընկույզ: Սպիտակելու աստիճան հարած կարագին ավելացնել փակ վիճակում ջրի մեջ 1 ժամ եփած 1 տուփ խտացրած կաթը և 1 բաժակ մանր կտրատած ընկույզը:

Մեկնաբանություններ

Սվետուլ 2010-08-24

Շաաաաաաաաաաաաատ համով է:

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 40 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր