Ալանի
Բաղադրությունը
- 10 կգ դեղձ,
- 21 կգ ընկույզի միջուկ,
- 3,5 կգ շաքար,
- 20 գ. դարչին,
- 150 գ. ծծումբ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ընկույզը հավանգով ծեծել, ավելացնել շաքար, աղացած դարչին, հիլ և լավ խառնել: Դեղձը կլպել, ծծումբով ծուխ տալ, շարել փայտե սինիների մեջ, դնել արևի տակ, որ չորանա: Այնուհետև կորիզները հանել, դեղձերը լցոնենլ ընկույզի միջուկով, թեթևակի տափակեցնել, շարել թելի վրա և կախել օդում` վերջնական չորանալու համար:
Մեկնաբանություններ
ծծումբ ո՞րն է?
Անհնար է 10 կգ դեղձ վերցնել և լցոնել 21կգ ընկույզի միջուկով + ++ ևայլն: Միգուցե 10կգ չորացվա՞ծ դեղձ: Շաքարի քանակը նույնպես իմ կարծիքով համաչափ չէ: