Կապրեզե
Բաղադրությունը
- լոլիկ – 500գ
- մոցարելլա պանիր - 200-250գ
- ձիթապտղի ձեթ (կարելի է բուսական յուղ) - 100գ
- քացախ - 1 ճ.գ.
- ռեհան - 1 կապոց
- աղ, պղպեղ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Լոլիկները կտրատել շրջանաձեւ`մոտ 0,5 սմ լայնությամբ:
Քայլ 2
Մոցարելլան հանել աղաջրից, կտրատել նույն`0,5 սմ լայնության շերտերի:
Քայլ 3
Ափսեի վրա շարել լոլիկի շերտերը, ավելացնել աղ, պղպեղ, վրան քացախ ցանել:
Քայլ 4
Վրայից դասավորել մոցարելլայի շերտերը` հերթագայելով դրանք լոլիկի շերտերի հետ:
Քայլ 5
Ռեհանը լվանալ, չորացնել: Առանձնացնել մի քանի տերեւ, մնացածը մանր կտրատել:
Քայլ 6
Կանաչին հավասարաչափ լցնել ափսեին:
Քայլ 7
Ձեթ ավելացնել:
Քայլ 8
Աղցանը զարդարել ռեհանի չկտրատված տերեւներով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։