Բանանով և սպիտակ շոկոլադով պաղպաղակ
Բաղադրությունը
- 5 բաժակի համար
- 3 բաժակ հարած սերուցք (1 բաժակը բաժանել 2 կեսի)
- 3/4 բաժակ հատիկավոր շաքարավազ
- 4 մեծ ձու
- 8 ունցիա/ մոտ 225 գրամ սպիտակ հալեցրած շոկոլադ
- 680 գրամ, 4 հատ (շատ հասած բանաններ)
- 3 ճաշի գդալ թարմ լիմոնի հյութ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Վերցնել 1բաժակ սերուցքը և շաքարավազը և եռացնել, միջին չափի կաթսայում` անընդհատ խառնելով: Միջին չափի գավաթում հարել դեղնուցները: Հարելով լցնել սերուցքային տաք խառնուրդին և շարունակել խառնել թեթև կրակի վրա, մինչև կրեմը կթանձրանա և կկպնի գդալին (մոտավորապես 5 րոպե), չեռացնել:
Քայլ 2
Քամել լայն գավաթի մեջ: Ավելացնել սպիտակ շոկոլադը, հարել, մինչ լավ կսպիտակի: Խառնել մնացած 2 բաժակ սերուցքը: Սառեցնել:
Քայլ 3
Մաքրել և կտրտել բանանները: Լիմոնի հյութի հետ տրորել բանանները: Խյուսը խառնել կրեմին: Կրեմը լցնել պաղպաղակի պատրաստման սարքի մեջ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։