Բացեք հիմա. ԱնուշեղենԲանանով և սպիտակ շոկոլադով պաղպաղակ
Բանանով և սպիտակ շոկոլադով պաղպաղակ
Անուշեղեն

Բանանով և սպիտակ շոկոլադով պաղպաղակ

iLoveCooking 2010-08-15 2299 դիտում 3.7 / 10

Բաղադրությունը

  • 5 բաժակի համար
  • 3 բաժակ հարած սերուցք (1 բաժակը բաժանել 2 կեսի)
  • 3/4 բաժակ հատիկավոր շաքարավազ
  • 4 մեծ ձու
  • 8 ունցիա/ մոտ 225 գրամ սպիտակ հալեցրած շոկոլադ
  • 680 գրամ, 4 հատ (շատ հասած բանաններ)
  • 3 ճաշի գդալ թարմ լիմոնի հյութ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Վերցնել 1բաժակ սերուցքը և շաքարավազը և եռացնել, միջին չափի կաթսայում` անընդհատ խառնելով: Միջին չափի գավաթում հարել դեղնուցները: Հարելով լցնել սերուցքային տաք խառնուրդին և շարունակել խառնել թեթև կրակի վրա, մինչև կրեմը կթանձրանա և կկպնի գդալին (մոտավորապես 5 րոպե), չեռացնել:
Քայլ 2
Քամել լայն գավաթի մեջ: Ավելացնել սպիտակ շոկոլադը, հարել, մինչ լավ կսպիտակի: Խառնել մնացած 2 բաժակ սերուցքը: Սառեցնել:
Քայլ 3
Մաքրել և կտրտել բանանները: Լիմոնի հյութի հետ տրորել բանանները: Խյուսը խառնել կրեմին: Կրեմը լցնել պաղպաղակի պատրաստման սարքի մեջ:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 30 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր