Տոնական ուտեստ
Բաղադրությունը
- 5 հատ ձու,
- 1 հատ սոխ.
- 1 բաժակ շամպայն,
- 200 գր. հալած պանիր,
- 2 ճգ. կարագ,
- 150 գր. թթվասեր,
- 5 ճգ. մայոնեզ,
- 100 գր. կարմիր խավիար,
- սամիթ, աղ, սև բիբար:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սոխը մանր կտրատել և սոխառած անել: Հետո ավելացնել շամպայնը և եփել այնքան, մինչև շամպայնը կգոլորշիանա, որի համար անհրաժեշտ է գրեթե 20 րոպե:
Քայլ 2
Ձուն խաշել, մանր կտրատել, ավելացնել աղ, մայոնեզը և խառնել:
Քայլ 3
Առանձին կաթսայի մեջ թթվասերը հարել պանրի հետ, համեմել աղով և պղպեղով:
Քայլ 4
Վերցնել պլաստիկ շիշ և հավասարաչափ կլոր շրջանակ կտրել, որի օգնությամբ էլ պետք է պատրաստել աղցանը:
Քայլ 5
Առաջին շերտը դնել ձվի և մայոնեզի խառնուրդը, երկրորդ շերտը սոխառածը, երրորդը` պանրի խառնուրդը: Դնել սառնարանում 6-8 ժամ, մատուցելիս վրան կարմիր խավիար ավելացնել և զարդարել սամիթով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։