Բացեք հիմա. ՆախուտեստներՏոնական ուտեստ
Տոնական ուտեստ
Նախուտեստներ

Տոնական ուտեստ

Տաթևիկ 2010-08-14 4027 դիտում 3.4 / 10

Բաղադրությունը

  • 5 հատ ձու,
  • 1 հատ սոխ.
  • 1 բաժակ շամպայն,
  • 200 գր. հալած պանիր,
  • 2 ճգ. կարագ,
  • 150 գր. թթվասեր,
  • 5 ճգ. մայոնեզ,
  • 100 գր. կարմիր խավիար,
  • սամիթ, աղ, սև բիբար:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Սոխը մանր կտրատել և սոխառած անել: Հետո ավելացնել շամպայնը և եփել այնքան, մինչև շամպայնը կգոլորշիանա, որի համար անհրաժեշտ է գրեթե 20 րոպե:
Քայլ 2
Ձուն խաշել, մանր կտրատել, ավելացնել աղ, մայոնեզը և խառնել:
Քայլ 3
Առանձին կաթսայի մեջ թթվասերը հարել պանրի հետ, համեմել աղով և պղպեղով:
Քայլ 4
Վերցնել պլաստիկ շիշ և հավասարաչափ կլոր շրջանակ կտրել, որի օգնությամբ էլ պետք է պատրաստել աղցանը:
Քայլ 5
Առաջին շերտը դնել ձվի և մայոնեզի խառնուրդը, երկրորդ շերտը սոխառածը, երրորդը` պանրի խառնուրդը: Դնել սառնարանում 6-8 ժամ, մատուցելիս վրան կարմիր խավիար ավելացնել և զարդարել սամիթով:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.7 / 5 18 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր