Բացեք հիմա. ԱնուշեղենՍպիտակաձյունիկ
Սպիտակաձյունիկ
Անուշեղեն

Սպիտակաձյունիկ

Լիլիթ 2010-08-13 2688 դիտում 4.4 / 10

Բաղադրությունը

  • 300 գր. կաթնաշոռ,
  • 100 գր. սպիտակ շոկոլադ,
  • 150 գր. կոկոսի փոշի,
  • 150 գր. սառեցված ազնվամորի,
  • 1 թգ. ժելատին,
  • 1.5 ճգ. կարագ,
  • 2 ճգ. շաքարավազ;

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ժելատինը լցնել կես բաժակ ջրի մեջ և այդպես թողնել 10 րոպե: Կարագը և շոկոլադը մանրացնել և մարմանդ կրակի վրա հալեցնել: Կաթնաշոռը և շաքարավազը միասին խառնել: Երբ կարագը և շոկոլադը միասեռ կդառնան, ավելացնել ժելատինը, իսկ ավելի ուշ կաթնաշոռ ը,եփել մի քանի րոպե, այնուհետև թողնել, որ սառչի: Կալկայի վրա կոկոսի փոշի շաղ տալ, այնուհետև զգուշությամբ վրան լցնել խառնուրդը, տարածել այն, մեջտեղի հատվածում շարել ազնվամորին: Այնուհետև դնել սառնարանում 10-12 ժամ: Մատուցելիս կալկան հանել, կտրատել և հյուրասիրել: Բարի ախորժակ:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.2 / 5 25 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր