Սպիտակաձյունիկ
Բաղադրությունը
- 300 գր. կաթնաշոռ,
- 100 գր. սպիտակ շոկոլադ,
- 150 գր. կոկոսի փոշի,
- 150 գր. սառեցված ազնվամորի,
- 1 թգ. ժելատին,
- 1.5 ճգ. կարագ,
- 2 ճգ. շաքարավազ;
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ժելատինը լցնել կես բաժակ ջրի մեջ և այդպես թողնել 10 րոպե: Կարագը և շոկոլադը մանրացնել և մարմանդ կրակի վրա հալեցնել: Կաթնաշոռը և շաքարավազը միասին խառնել: Երբ կարագը և շոկոլադը միասեռ կդառնան, ավելացնել ժելատինը, իսկ ավելի ուշ կաթնաշոռ ը,եփել մի քանի րոպե, այնուհետև թողնել, որ սառչի: Կալկայի վրա կոկոսի փոշի շաղ տալ, այնուհետև զգուշությամբ վրան լցնել խառնուրդը, տարածել այն, մեջտեղի հատվածում շարել ազնվամորին: Այնուհետև դնել սառնարանում 10-12 ժամ: Մատուցելիս կալկան հանել, կտրատել և հյուրասիրել: Բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։