Կաթնաշոռով և պեչենիով թխվածք
Բաղադրությունը
- 400գր. պեչենի,
- 300 գր. կաթնաշոռ,
- 300 գր. մարմելադ,
- 3 ճգ. թթվասեր,
- 20 գր. կարագ,
- 3 թգ. շաքարավազ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կաթնաշոռը քառակուսիների տեսքով կտարտել, ավելացնել մանրացված մարմելադը և լավ խառնել: Առանձին ամանի մեջ թթվասերը, կարագն ու շաքարավազը հարել և ավելացնել կաթնաշոռի խառնուրդի մեջ և շարունակել խառնելը:
Քայլ 2
Պեչենիները շարել ափսեի մեջ վրան լցնել կաթնաշոռի խառնուրդը, հետո նորից պեչենիները շարել և վրան լցնել մնացաց կաթնաշոռը: Զարդարել մանրացված պեչենիով և մարմելադով:
Մեկնաբանություններ
Մի բան ևս ավելացնեմ, կարծում եմ կտրելու և ուտելու համար հարմար չի լինի:
Երեևի պետք է գրեիք - Մանմելադը քառակուսիների տեսքով կտրատել, ավելացնել մանրացված կաթնաշոռին: