Բանանով և մեղրով պյուրե
Բաղադրությունը
- 4 հատ բանան,
- 1 ճգ. մեղր,
- 150 գր. ցանկացած տեսակի յոգուրտ,
- 100 մգ. հարած սերուցք,
- լիմոնի հյութ,
- քերած շոկոլադ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Բլենդերով հարել բանանը, յոգուրտը, մեղրը և լիմոնի հյութը, որ ստացվի միասեռ զանգված:
Քայլ 2
Այս խառնուրդը լցնել մատուցվող բաժակների մեջ և ավելացնել հարած սերուցքը: Զարդարել շոկոլադով:
Մեկնաբանություններ
Բարձրակարգ
Իմ կարծիքը: Շատ համով է, մերսի, պատրաստել ու կերել ենք ընտանիքով: