Բացեք հիմա. ԹխվածքներՍրտիկներ Եփովի Խմորից
Սրտիկներ Եփովի Խմորից
Թխվածքներ

Սրտիկներ Եփովի Խմորից

Մարիամ 2010-08-08 5039 դիտում 4.3 / 10

Բաղադրությունը

  • Ալյուր -1 բաժակ, Ձու – 4 հատ, Ջուր – 1 բաժակ, Կարագ– 80-100գ, Հարած սերուցք և կաթ, Թարմ կամ պահածոյացված հատապտուղներ (ելակ, մորի), Աղ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կաթսայի մեջ լցնել ջուր, մեջը դնել կարագը, դնել կրակին և թողնել մինչև եռա: Երբ այն եռա, կաթսան վերցնել կրակից և նրա մեջ աստիճանաբար մաղել ալյուրը: Ստացված զանգվածը անընդհատ խառնել լայն փայտե գդալով: Կրկին կաթսան դնել թույլ կրակի վրա և խմորը խառնել այնքան, մինչև որ այն դառնա համասեռ զանգված (խմորը պետք է հեշտ պոկվի կաթսայի պատերից ու հատակից): Կաթսան վերցնել կրակից ու թողնել, որ սառչի: Սառեցված խմորի մեջ հատ-հատ կոտրել ձուն, բայց յուրաքանչյուր ձվից հետո խմորը լավ հարել, հետո նոր կոտրել հաջորդը: Պատրաստի խմորը պետք է լինի համասեռ ու այնքան խիտ, որ չտարածվի:
Քայլ 2
Հրուշակագործի պարկի օգնությամբ խմորը ձևավորել սրտիկների նման (դրանք չպետք է լինեն շատ բարակ): Այդ ՙսրտիկները՚ դնել յուղոտված թավայի մեջ: Դրանք թխել 160-180 աստիճան ջերմաստիճանում, 30-40 րոպե: Այդ ընթացքում ՙսրտիկները՚ պետք է ուռչեն և կարմրեն:
Քայլ 3
Պատրաստի ՙսրտիկները՚ սառեցնել և յուրաքանչյուր ՙսրտիկը՚ մեջտեղից բաժանել երկու մասի: ՙՍրտիկի՚ ներքևի շերտի վրա լցնել հարած սերուցքը և այն ծածկել վերին շերտով: Ըստ ճաշակի` կարող ենք այդ երկու շերտերի մեջտեղում դնել թարմ կամ պահածոյացված հատապտուղներ: Վերջում` ՙսրտիկի՚ վերին շերտին քսել հարած սերուցք և զարդարել թարմ կամ կամ պահածոյացված հատապտուղներով:

Մեկնաբանություններ

Ժաննա 2010-08-12

Շատ ուրախ եմ, որ այսպիսի հրաշալի և օգտակար կայք տնային տնտեսուհիների համար, բայց լավ կլիներ ռեցեպտներ տեղադրելիս հարգելի այցելուներից ոմանք գրեն նաև դրանց սկզբնաղբյուրները (www. gotovim-doma.ru)

Անուշ 2010-08-08

Տեսքը հիանալի է:

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 32 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր