Անուշեղեն Հրաշալի
Բաղադրությունը
- 150 գր. սերուցք,
- 300 գր. սպիտակ շոկոլադ,
- 70 գր. փափկեցված կարագ,
- 1 տուփ վանիլի փոշի,
- 3-4 ճգ. կոնյակ կամ լիկյոր,
- 100-150 գր. մանրացված ընկույզ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կաթսայի մեջ լցնել մանր կտորներով շոկոլադը, ավեալցնել սերուցքը, կարագը, վանիլի փոշին, լիկյորը և եփել մարմանդ կրակի վրա (անընդհատ խառնել): Երբ զանգվածը միասեռ դառնա, վերցնել կրակից և թողնել, որ սառչի: Այնուհետև դնել սառնարանում, երբ արդեն սառած կլինի հանել սառնարանից և գնդիկներ պատրաստել, այնուհետև թաթախել մանրացված ընկույզի մեջ, կարող եք թաթախել նաև կոկոսի փաթիլների մեջ: Ահա և պատրաստ է, բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
Հիանալի բաղադրատոմս է, կփորձեմ պատրաստել.