Թխվածք Տնակ
Բաղադրությունը
- 500 գր. պեչենի,
- Միջուկի համար`
- 300 գր. կաթնաշոռ,
- 150 գր. ընկույզ,
- 2-3 ճգ. խտացրած կաթ,
- շաքարավազ ըստ ճաշակի:
- Կրեմի համար`
- 150 գր. կարագ,
- 1 տուփ խտացրած կաթ,
- 3ճգ. կակաո:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Միջուկի պատրաստման համար կաթնաշոռը և ընկույզը բլենդերով լավ հարել, ավելացնել շաքարավազն ու խտացրած կաթը և շարունակել հարել այնքան, մինչև խառնուրդը միասեռ կդառնա:
Քայլ 2
Կրեմի պատրաստման համար կարագն ու խտացրած կաթը հարիչով հարել, ավելացնել կակաոն:
Քայլ 3
Վերցնել ֆոլգան, վրան դնել սննդի համար նախատեսված պոլիէթիլենային ցելոֆոնը, որի վրա էլ լցնել կրեմը և տարածել : Այդ կրեմի վրա էլ հերթականությամբ շարել պեչենիները (եթե ցանկանում եք, որ թխվածքը փափուկ լինի, պեչենիները կարոք եք նախապես թաթախել կաթի մեջ, հետո նոր շարել):
Քայլ 4
Պեչենիների մեջտեղի մասում տեղադրել միջուկը, այնուհետև պոլիէթիլային ցելոֆոնի օգնությամբ տնակի տեսք տալ, ֆոլգայով նույնպես ծածկել և դնել սառնարանում: Սառչելուց հետո կարող եք մատուցել: Բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
կլինի կաթնաշոռի փոխարեն շատ ընկույզ լցնլ