Աշնան Բույրը
Բաղադրությունը
- 2 հատ սմբուկ,
- 2 հատ կարմիր պղպեղ,
- 1 տուփ հալած պանիր,
- կանաչ սոխ, մաղադանոս,
- աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սմբուկը տապակել ձեթի մեջ երկու կողմերից: Այնուհետև դնել քամիչի մեջ, որպեսի ավելորդ ձեթը դուրս գա և համեմել աղով: Պղպեղը նույնպես տապակել, այնուհետև թողնել, որ սառչի: Սառչելուց հետո հանել սերմերը, կեղևազրկել և երկարավուն կտրատել:
Քայլ 2
Սննդի համար նախատեսված պլյոնկայի վրա շարել հերթականությամբ սմբուկները, այնուհետև պղպեղները, վրան հալած պանիր քսել, մանրացված կանաչին շաղ տալ: Այս ամենից հետո, զգուշությամբ փաթաթել, ռուլետի տեսք տալով: Դնել սառնարանում, որ սառչի 6-8 ժամ:
Մեկնաբանություններ
Իմ կարծիքով շատ համեղ կլինի:
Իսկապես շատ համեղ է, ես պատրաստեցի ու շատ հավանեցի: Միայն իմ մոտ ձեթը լավ չէր քամվել, խորհուրդ կտամ պատրաստելիս, թողնել, որ լավ ձեթը քամվի: Շնորհակալություն
Շատ լավ է:
Շատ լավն է ու համով: