Բացեք հիմա. ՆախուտեստներԱշնան Բույրը
Աշնան Բույրը
Նախուտեստներ

Աշնան Բույրը

Դիաննա 2010-07-31 7283 դիտում 4.0 / 10

Բաղադրությունը

  • 2 հատ սմբուկ,
  • 2 հատ կարմիր պղպեղ,
  • 1 տուփ հալած պանիր,
  • կանաչ սոխ, մաղադանոս,
  • աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Սմբուկը տապակել ձեթի մեջ երկու կողմերից: Այնուհետև դնել քամիչի մեջ, որպեսի ավելորդ ձեթը դուրս գա և համեմել աղով: Պղպեղը նույնպես տապակել, այնուհետև թողնել, որ սառչի: Սառչելուց հետո հանել սերմերը, կեղևազրկել և երկարավուն կտրատել:
Քայլ 2
Սննդի համար նախատեսված պլյոնկայի վրա շարել հերթականությամբ սմբուկները, այնուհետև պղպեղները, վրան հալած պանիր քսել, մանրացված կանաչին շաղ տալ: Այս ամենից հետո, զգուշությամբ փաթաթել, ռուլետի տեսք տալով: Դնել սառնարանում, որ սառչի 6-8 ժամ:

Մեկնաբանություններ

Լիաննա 2012-01-12

Իմ կարծիքով շատ համեղ կլինի:

Լուիզա 2012-01-06

Իսկապես շատ համեղ է, ես պատրաստեցի ու շատ հավանեցի: Միայն իմ մոտ ձեթը լավ չէր քամվել, խորհուրդ կտամ պատրաստելիս, թողնել, որ լավ ձեթը քամվի: Շնորհակալություն

Նունե 2011-09-27

Շատ լավ է:

Լուսինե 2011-08-20

Շատ լավն է ու համով:

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 58 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր