Օգտակար նախուտեստ
Բաղադրությունը
- 2 հատ խոշոր խաշած բազուկ,
- 1 տուփ հալած պանիր,
- մայոնեզ,
- 2-3 պճեղ սխտոր,
- աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Բազուկը բաժանել երկու մասի: Հետո յուրաքանչյուրը շերտերով կտրատել: Պանիր խառնել մայոնեզի հետ, ավելացնել մանրացված սխտորը և աղ անել: Յուրաքանչյուր բազուկի շերտերի արանքում քսել պանրից, մայոնեզից խառնուրդը: Բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
Այ, որ այս ամենին մանր կտրատված պոպոկ և կանաչի էլ ավելացնեք շատ ավելի համեղ կլինի:)
Տեսքը լավն է, բայց համզված չեմ համի մեջ: Բազուկը քաղցրահամ է, պանիրը աղի +սխտոր...