Բացեք հիմա. ԹխվածքներԱմառային տորթ
Ամառային տորթ
Թխվածքներ

Ամառային տորթ

Անահիտ 2010-07-20 12612 դիտում 4.4 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար`
  • 2 ձու,
  • 0.5 բաժակ շաքարավազ,
  • 0.5 բաժակ ալյուր,
  • 0.5 թգ. սոդա:
  • Կրեմի համար`
  • 400 գր. թթվասեր,
  • 1 բաժակ շաքարավազ,
  • ելակ,
  • կիվի,
  • 3 ճգ. ժելատին:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմորի համար ձուն հարել շաքարավազի հետ, այնուհետև ալյուրի մեջ լցնել սոդան լավ խառնելուց հետո ավելացնել ձվի վրա: Այս ամենը լավ խառնել, եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում այնքան, մինչև պատրաստ կլինի:
Քայլ 2
Կրեմի համար թթվասերը հարել շաքարավազի հետ, այնուհետև ժելատինը լցնել կես բաժակ սառը ջրի մեջ և թողնել 30 րոպե: Այնուհետև ժելատինը դնել մարմադ կրակի վրա և եփել մինչև եռալը: Սառչելուց հետո ավելացնել թթվասերի վրա և լավ խառնել, ավելացնել մանրացված կիվին և ելակը: Այս ամենը լցնել մեծ տարայի մեջ և դնել սառնարանում 2-3 ժամ: Սառչելուց հետո զգուշությամբ շուռ տալ մատուցվող ափսեի մեջ:

Մեկնաբանություններ

Կարինե 2013-07-19

Ես պատրաստել եմ, շաաաատ համեղա ստացվում, մերսի։

Նունե 2013-07-13

Ես անպայման կպատրաստեմ

Արևիկ 2012-08-28

Ինձ թվում է` շատ համեղ կլինի... վաղը ևեթ պատրաստելու եմ:
Մերսի բաղադրատոմսի համար:

Ստելլա 2012-07-27

Ես փորձեցի շատ համեղ էր շնորհակալություն

Անի 2012-04-26

Հիանալի էէէէ

Լիլիթ 2012-04-10

ես ճի՞շտ հասկացա, 3 ճ գդալ ժելատինը կես բաժակ ջրում, ստացվել է շատ խիտ զանգված, ինչպե՞ս պիտի դա եռացնել։

Լենա 2012-02-29

Խմորի մեջ ջուր կամ մածուն չենք լցնում?

ANI Best 2011-06-19

չեմ կարծում որ համով կլինի
երրորդ նկարը նայելուց հետո հիաստափվեցի

Քնարիկ 2011-06-15

Ես ինքս այս թխվածքից պատրաստել եմ, շատ համեղ է, խորհուրդ եմ տալիս անպայման փորձել:

Զառա 2010-12-20

Տորթը գեղեցիկ տեսք ունի և համեղ է հավանաբար: Նկարներից հասկացա ինչ պետք է անել, բայց այնուամենայնիվ կխնդրեի բաղադրատոմսն ամբողջությամբ և ճիշտ հերթականությամբ տեղադրել կամ գոնե ինձ ուղարկել էլ.փոստով, եթե դժվար չի:

Անահիտ 2010-07-28

Այո խմորը պետք է ավելացնել տարայի մեջ և դնել սառնարան: Կներեք, որ ամբողջությամբ ռեցեպտը չեմ գրել:

Անի 2010-07-28

Խմորը ավելացնում ենք տարային այնուհետև սառեցնում?

Նունե 2010-07-20

Շատ համեղ կլինի: Շատ հիանալի և ախորժելի տեսք ունի:

Անահիտ 2010-07-20

Կներեք, ես մոռացել եմ գրել, որ խմորը եփելուց հետո քառակուսիների տեսքով կտրատել, այնուհետև ավելացնել թթվասերի խառնուրդի մեջ:

Լիլիթ 2010-07-20

Կիսատ մնաց? :((( Երևի սահմանափակում կա նիշերի վրա? Ադմիններ թույլ տվեք Անահիտին վերջացնել պատրաստման ձևը: Շատ համեղ բան է ստացվելու...

Լիլիթ Պողոսյան 2010-07-20

Եթե դժվար չի կարող եք ասել, թե ուր մնաց տորթը վերջում?

Գնահատել բաղադրատոմսը

2.2 / 5 120 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր