Լիմոնով նանայով կոկտեյլ
Բաղադրությունը
- 2 հատ լիմոն,
- 2.5 լ. ջուր,
- մի քանի հատ թարմ նանա,
- 0.5 բաժակ շաքարավազ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Լիմոնի հյութը քամել, վրան ավելացնել շաքարավազը և լավ հարել: Վրան լցնել ջուրը, նանան և լիմոնի կեղևները մանրացված: Այս ամենը եռացնել 5 րոպե, այնուհետև թողնել, որ սառչի: Սառչելուց հետո միջից հանել լիմոնի կեղևները և նանան: Հյուրասիրել սառը վիճակում:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։