Սմբուկով և պանրով նախուտեստ
Բաղադրությունը
- 3 հատ սմբուկ,
- 150 գր. պանիր,
- 100 գր, մանրացված ընկույզ,
- 2 պճեղ սխտոր,
- 1 գլուխ սոխ,
- ձեթ,
- կանաչի, աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սմբուկը շերտ շերտ կտրատել և տապակել ձեթի մեջ:
Քայլ 2
Միջուկի համար պանիրը մսաղացով աղալ, վրան ավելացնել մանրացված սխտորը, կանաչին և ընկույզը: Սոխը կլոր կլոր կտրատել և սոխառաց անել: Այն նույնպես ավելացնել վերոնշված խառնուրդին:
Քայլ 3
Սմբուկի մեջ լցնել միջուկը և ռուլետի տեսք տալ: Կարող եք մատուցել կծու աջիկայով: Բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
Իմ կարծիքով շատ համեղ կլինի: