Բացեք հիմա. ՃաշատեսակներԿարտոֆիլով և սնկով տորթ
Կարտոֆիլով և սնկով տորթ
Ճաշատեսակներ

Կարտոֆիլով և սնկով տորթ

Անուշ 2010-07-06 9557 դիտում 4.4 / 10

Բաղադրությունը

  • 1.5 կգ. կորտոֆիլ,
  • 3 ձու,
  • 3 ճգ. կրախմալ,
  • 300 գր. սունկ,
  • 2 գազար,
  • 2 սոխ,
  • ձեթ,
  • աղ, սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Մեկ սոխը մանրացնել և սունկի հետ տապակել: Մյուս սոխը նմանապես մանրացնել և տապակել քերիչով անցկացված գազարի հետ:
Քայլ 2
Կարտոֆիլը շերտ շերտ կտրատել, եռացած ջրում խաշել 3-5 րոպե, այնուհետև ջուրը քամել: Ձուն հարել կրախմալի, աղի, սև պղպեղի հետ միասին և ավելացնել կարտոֆիլի վրա:
Քայլ 3
Թավայի մեջ ֆոլգա դնել և ձեթ անել: Առաջին շերտը դնել կարտոֆիլը, այնուհետև սունկը, նորից կարտոֆիլը, հետո գազարը, վերջում նորից դնել կարտոֆիլը: Կարտոֆիլի վրա մի քիչ կարագ դնել և ֆոլգայով փակել: Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում, գրեթե 1 ժամ, մինչև կարտոֆիլը պատրաստ կլինի:

Մեկնաբանություններ

Լիլիթ 2013-07-18

հոյակապ բաղադրատոմս է

Անի 2010-10-07

Շնորհակալություն բոլոր բաղադրատոմսերի համար:

Գնահատել բաղադրատոմսը

2.2 / 5 59 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր