Բացեք հիմա. ՆախուտեստներՏոնական Նախուտեստ
Տոնական Նախուտեստ
Նախուտեստներ

Տոնական Նախուտեստ

Մակդա 2010-07-02 4838 դիտում 4.2 / 10

Բաղադրությունը

  • 6 ձու,
  • 3 ճգ. կաթ,
  • 3 թգ. ալյուր,
  • 3 թգ. քերած հոլանդական պանիր,
  • 3 ճգ. կետչուպ,
  • 100 գր. խառը կանաչի,
  • մի քիչ աղացած կարմիր պղպեղ,
  • աղ:
  • Միջուկի համար`
  • 1 հատ կարմիր պղպեղ,
  • 200 գր. հալած պանիր,
  • 3-4 ճգ. մայոնեզ,
  • աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Պատրաստվում է 3 տարբեր գույների ձվածեղ:
Քայլ 2
Առաջինի համար վերցնել 2 ձու, 1 ճգ. կաթ, 1 թգ. ալյուր, 1 թգ. պանիր, աղ: Այս ամենը լավ հարել և ձեթի մեջ տապակել երկու կողմից:
Քայլ 3
Երկրորդի համար` 2 ձու, 1 ճգ. կաթ, 1 թգ. ալյուր, 1 թգ. պանիր, 3 ճգ. կետչուպ, մի քիչ աղացած կարկիր պղպեղ, աղ: Սա էլ եփել վերոնշված տարբերակով:
Քայլ 4
Երրորդի համար` 2 ձու, 1 ճգ. կաթ, 1 թգ. ալյուր, 1 թգ. պանիր, 100 գր. մանրացված կանաչի" Պատրաստել նույն եղանակով:
Քայլ 5
Միջուկի համար` կարմիր պղպեղը մանրացնել, այնուհետև մի քիչ խաշել, ջուրը քամելուց հետո ավելացնել հալած պանիրը, մայոնեզը, աղը և լավ խառնել:
Քայլ 6
Սկզբում դնել կետչուպով ձվածեղը այնուհետև միջուկը,վրան դնել կանաչիից պատրաստված ձվածեղը և կրկին միջուկը և վերջում դնել մնացած ձվածեղը: Այն կարող եք զարդարել , սամիթով, գազարով, մայոնեզով:

Մեկնաբանություններ

Հայրո Մարգարյան 2012-02-17

Լավ

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 31 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր